Ստուգված

ամուսինը փողոցում կրակել է կնոջ գլխին

18:10 Apr 12 2017 Armavir

Նկարագրություն
Ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացանով կրակոց է արձակել 39-ամյա Սյուզաննա Գալստյանի գլխին, ինչի հետեւանքով կինը տեղում մահացել է:

Հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորության վրա:

Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախկինում դատված 37-ամյա Բախշի Մ.-ն եւ հայտնել, որ ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոց է արձակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կրպակների միջնամասում:
Հղումներ նորությունների վրա
https://news.am/arm/news/384381.html
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
14 + 6 =