Ստուգված

Առեւանգել ու բռնաբարել է նշանածին, ով պատրաստվում էր հետ տալ նշանը

13:38 Oct 9 2015 Yerevan, Armenia

Նկարագրություն
Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին եւ դադարեցնելու իրենց հարաբերությունները։ Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել է հանդիպման,ապա ընկերների օգնությամբ առեւանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երեւան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին։

Ալիկին մեղադրանք է առաջադրվել աղջկան առեւանգելու եւ բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հոդվածի 1 –ին մասով։ Լեռնիկին եւ Ղեւոնդին(անունները փոխված են) մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առեւանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»:
Հղումներ նորությունների վրա
http://news.am/arm/news/289942.html
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
19 + 10 =