Ստուգված

Ավտոտնակում հայտնաբերվել է մոր դիակը՝ բռնության հետքերով - See more at: http://www.police.am/news/view/%D5%B4%D6%80315.html#sthash.Yk7WYG1e.dpuf

08:26 Sep 24 2015 Kotayk, Armenia

Նկարագրություն
Օգոստոսի 28-ին, ժամը 21-ին, 1963 թ. ծնված Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը` 1935 թ. ծնված Արաքսյա Հարությունյանը, բնակվում է իր եղբոր` 1962 թ. ծնված Հայկազ Նազարյանի հետ, և եղբայրը շուրջ մեկ ամիս է թույլ չի տալիս տեսակցել մորը: Աղջիկը օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի բացել: Քույրը ճարահատյալ զանգահարել է ոստիկանություն և ոստիկանների միջամտությամբ մտնելով տուն` մորը այնտեղ չի գտել, իսկ եղբայրը հայտնել է, որ շուրջ մեկ ամիս է նա հեռացել է տնից, և ինքը մոր գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 29-ին, ժամը 16-ին, Շահումյան փողոցի թիվ 154 տանը կից ավտոտնակի վերանորոգման փոսում, հողում թաղված վիճակում, հայտնաբերվել է Արաքսյա Հարությունյանի դիակը` բռնության հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: - See more at: http://www.police.am/news/view/%D5%B4%D6%80315.html#sthash.Yk7WYG1e.dpuf
Հղումներ նորությունների վրա
http://www.police.am/news/view/%D5%B4%D6%80315.html
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
10 + 3 =