Ստուգված

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՄՈՒՍԻՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ. ԿԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է / Husband stabbed his wife in Edjmiatsin and killed her

08:29 Aug 7 2013 Edjmiatsin, Armenia

Նկարագրություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օգոստոսի 6-ին` ժամը 18.50-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ "կրծքավանդակի և որովայնի թափանցող վնասվածքներ` սրտի, ստամոքսի, ձախ երիկամի վնասումով, ներքին արյունահոսություն, հեմոռոգիկ շոկ` ծանր աստիճանիե ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Լուսինե Դավթյանը, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել է ամուսինը: Նույն օրը, ժամը 23.00-ին, Լուսինե Դավթյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լ. Դավթյանին, ամուսնու եղբոր` 35-ամյա Արտակ Ա.-ի տանը, ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ հասցրել և վնասվածքները պատճառել է ամուսինը` 37-ամյա Արսեն Ա.-ն:

Քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` "Դիտավորությամբ առողջությանը մարմնական վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ": Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արտակ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

36-years old Lusine Davtyan was taken to the hospital, as her husband stabbed her on the chest, stomach, left kidney. She get an inner bleeding and was taken to the hospital with hemorrhagic shock. She died in the hospital.
Հղումներ նորությունների վրա
http://www.armlur.am/index.php?page=article&id=51458#.UgH_p9Wpzeg.facebook
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
18 + 9 =