Ստուգված

Կնոջը ծեծել է փոշեկուլի խողովակով ու սեռական բռնության ենթարկել

14:35 Mar 15 2013 Gegharkunik, Armenia

Նկարագրություն
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Աբրահամ Խլոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը` ընտանեկան բռնությանը վերաբերող այս գործը դատական երկու ատյաններում էլ քննվել է դռնփակ:

Ըստ մեղադրանքի` ամբաստանյալ Աբրահամ Խլոյանը կնոջը ոչ միայն պարբերաբար ծեծել է ու բռնությունների ենթարկել, այլև նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:

Ըստ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի` 2012թ. փետրվարի 11-ի գիշերը` ժամը 1:00-ի սահմաններում, Աբրահամը փոշեկուլի խողովակով մի քանի անգամ հարվածել է անկողնում հիվանդ պառկած կնոջ սրունքներին, որովհետև նա «բարեհաճել» է հիվանդանալ ու անկողին ընկնելԱբրահամի եղբոր հարսանիքի օրերին:

Իսկ փետրվարի 21-ին նա կնոջ գլխին ու ծոծրակի շրջանին բռունցքներով հարվածել է, որովհետև վերջինիս հայրը համարձակվել է դիտողություն անել իրեն: Աներոջ ծնողական դիտողությունից Աբրահամը խիստ վիրավորվել է և երեկոյան ողջ զայրույթը թափել է կնոջ վրա` բռնցքահարելով նրան:

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ. նոյեմբերի 9-ի դատավճռով մի քանի հոդվածներով մեղավոր է ճանաչել Աբրահամ Խլոյանին և նրան դատապարտել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով:

Դատավճիռը բողոքարկել է Խլոյանի շահերի պաշտպանը` դատարանից խնդրելով մի քանի հոդվածներով արդարացնել իր պաշտպանյալին, դադարեցնել քրեական հետապնդումը, նրան մեղավոր ճանաչել միայն ծեծի ու բռնության գործադրման համար` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և սահմանել մեղմ պատիժ:

Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ա. Խլոյանի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը` ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
10 + 1 =