Ֆիզիկական, Հոգեբանական, Տնտեսական, Սպանություն, 2016/09/19

38-ամյա Նարինե Դանիելյանի դին՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով, հայտնաբերվել է 2016թ. սեպտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհի հարակից ջրատարում: Նույն օրը ձերբակալվել է Նարինեի ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի հ. 104-ի 1-ին մասով: 2017 թ. ապրիլի 18-ին Արմավիրի առաջին ատյանի դատարանում սկսվել է տվյալ գործով դատաքննությունը, որի արդյունքում նոյեմբերի 2-ին Արթուր Մելիքսեթյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման (տվյալ հոդվածով նվազագույն սանկցիան 8 տարվա ազատազրկումն է):

Տուժողի իրավահաջորդ Կարինե Դանիելյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել է սպանության՝ առանձնակի դաժանությամբ կատարված լինելու փաստը (կոտրված լեզվակ, պոկված մազափնջեր, կոշիկի հետք դեմքի վրա) և բռնության շարունակականությունը, սակայն դատավորը ոչ միայն հաշվի չի առել տվյալ հանգամանքները և չի կիրառել հ. 104-ի 2-րդ մասը, այլ նաև նախատեսել է հնարավորինս մեղմ պատժաչափ՝ վտանգի տակ դնելով Կարինեին և 3 անչափահաս երեխաներին և ամրապնդելով ընտանեկան բռնության դեպքերի շուրջ անպատժելիության մթնոլորտը:

Նարինեն ամուսնության պահին եղել է 14 տարեկան:

Նարինեի և Արթուրի 3 անչափահաս երեխաները այժմ գտնվում են Արթուրի ծնողների խնամակալության ներքո:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս դեպքի կապակցությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավորներին ուղղված կոչով՝ ջատագովելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանցպաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը:

Հղումներ՝ http://coalitionagainstviolence.org/hy/%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%D5%9D/

http://coalitionagainstviolence.org/hy/%D5%AB%D5%B6%D6%84%D5%A8-%D5%AB%D5%B4-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%A1-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC%D6%89-%D5%AE%D5%A5%D5%AE%D5%A5%D5%AC-%D5%A7%D5%AC-%D5%A5%D5%B4-%D5%BD/ https://www.newsinfo.am/arm/article/view/414jtoPRhW

«Ինձ հետ չապրես, սպանելու եմ…»

http://epress.am/2017/04/18/Կնոջ-սպանության-գործով-նիստին-դատավո.html http://coalitionagainstviolence.org/hy/նարինե-դանիելյանի-սպանության-դատակա/ http://epress.am/2017/01/09/Ինձ-հետ-չապրես-սպանելու-եմ.html http://armtimes.com/hy/article/109716 http://swv.am/index.php/hy/our-pillars-am/rapid-response-unit-am/1170-2017-01-10-15-13-24 http://coalitionagainstviolence.org/hy/%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A8-%D5%BE%D6%80%D5%A1-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%B8%D5%AF/

Աջակցություն ստանալու համար մեզ հետ կարող եք կապ հաստատել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

(077) 991280, 08000 80850

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

Թրաֆիքինգի դեպքում`

080080801

back to top