Սպանություն, 2015/08/26

Օգոստոսի 25-ին հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղի բնակիչ Գևորգ Գ.-ն դանակահարել է կնոջը:

Նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Գևորգ Գ.-ն տանը դանակով հարվածել է կնոջ` 1963 թ. ծնված Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Գևորգ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին:
Դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

Հղում՝

http://pastinfo.am/hy/node/76805

Աջակցություն ստանալու համար մեզ հետ կարող եք կապ հաստատել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

(077) 991280, 08000 80850

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

Թրաֆիքինգի դեպքում`

080080801

back to top