Սպանություն, 2015/07/26

Հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 36-ամյա Սերինե Կոնյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում: Մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում, ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նա հայտնել է նաև հանցագործության գործիք դանակի տեղը: Հարեւանները լրագրողի հետ զրույցում ասում էին, որ ամուսինն օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Կինը նրան ասել է, որ իր բացակայության ժամանակ ինքը կապվել է մեկ այլ տղամարդու հետ եւ իրեն նրա հետ լավ է զգում: Այնուհետեւ ասել է, որ ցանկանում է շարունակել նրա հետ իր համատեղ կյանքը: Ամուսիններն ունեին 2 անչափահաս տղա երեխա: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ս. Ստեփանյանը ձերբակալվել է:

Հղում՝

http://shamshyan.com/hy/article/2015/07/26/60410/

Աջակցություն ստանալու համար մեզ հետ կարող եք կապ հաստատել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

(077) 991280, 08000 80850

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

Թրաֆիքինգի դեպքում`

080080801

back to top