Սպանություն, 2014/02/16

Փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին, Ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված, նախկինում դատված Գրիշա Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մետաղաձողով հարվածներ է հասցրել կնոջ` 1971 թ. ծնված Ժենյա Հարությունյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Մեկնած օպերատիվ խումբը Մայիսյան գյուղի վագոն-տնակներից մեկում հայտնաբերել է Ժ. Հարությունյանի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62մմ տրամաչափի 2 փամփուշտ: Գրիշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Աջակցություն ստանալու համար մեզ հետ կարող եք կապ հաստատել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

(077) 991280, 08000 80850

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

Թրաֆիքինգի դեպքում`

080080801

back to top