Սեռական, Սպանություն, 2015/08/26

Ալավերդու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Լոռու մարզի Գուգարք գյուղում տարեց կնոջ բռնաբարության և սպանության գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Արթուր Ղավալյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Վանաձոր քաղաքի Նարեկացի 67 հասցեի առանձնատան բակից, առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է նույն տան բնակիչ Գագիկ Մանուկյանին պատկանող «ՈՒԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենային:

Նույն օրը, ժամը 03-ի սահմաններում, Արթուր Ղավալյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամանել է Արագածոտնի մարզում գտնվող առանձնատան բակ, ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով ապրանքներ:

2014 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի ազդեցության տակ միայնակ մուտք է գործել Աշուղյաններին պատկանող Լոռու մարզի Գուգարք գյուղի առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ Հայկանուշ Աշուղյանի հետ, նրա կամքին հակառակ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, այնուհետև կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել Հայկանուշ Աշուղյանի դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան: Այնուհետև տանից վերցրել է 2 խոհանոցային դանակներ և դիմել է փախուստի:

Հանդիպելով Րաֆֆի Աշուղյանի և Դավիթ Հակոբյանի կողմից նրա փախուստը կանխելու խոչընդոտին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Րաֆֆի Աշուղյանին` նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ա. Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 12 Կետի, 34-104 Հոդվածի 1 մասի, 138 Հոդվածի 1 մասի, 139 Հոդվածի 1 Մասի, 177 Հոդվածի 3 Մասի 1.1 Կետի և 183 Հոդվածի հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հղում՝
https://www.aysor.am/am/news/2015/08/27/աշուղյան-ընկեր-հորաքույր/990659

https://www.pastinfo.am/hy/news/2015/08/27/%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%BE%D5%B8%D5%B2%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D6%81-%D5%B4%D5%AB-%D5%AF%D5%B6%D5%B8%D5%BB-%D5%B8%D6%82-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6/55661

Աջակցություն ստանալու համար մեզ հետ կարող եք կապ հաստատել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

(077) 991280, 08000 80850

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

Թրաֆիքինգի դեպքում`

080080801

back to top