Բուլինգի մասին

Ի՞նչ է բուլինգը

Բուլինգը ֆիզիկական, էմոցիանալ, սոցիալական և այլ բնույթի վնաս պարունակող գործողություն է` ուղղված որևէ անհատի կամ խմբի՝ գործողությունն իրականացնողի թվացյալ կամ իրական առավելությունն ու արտոնություններն ամրապնդելու նպատակով:

Բուլինգը լայնորեն տարածված է հատկապես դպրոցներում. այն կարող է լինել մի քանի տեսակի, ստորև առանձնացված են հիմնական երեքը.

Հոգեբանական բուլինգ

Աշակերտ(ներ)ին ծաղրելը, անվանարկելը, ճնշելը, արհամարհելը, շրջապատից բացառելը, բանբասանքներ տարածելը և այլ գործողություններ, որոնք նսեմացնում են աշակերտի արժանապատվությունը և բացասաբար ազդում նրա հոգեբանության վրա:

Ֆիզիկական բուլինգ

Դպրոցում աշակերտ(ներ)ի մարմնին միտումնավոր վնաս հասցնելը, նրա իրերը, ունեցվածքը փչացնելը: Այս տեսակն իր մեջ ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ հարվածելը, հրելը, իրերը վնասելը, հետապնդելը, սպառնալը, մազերը քաշել/կտրելը և այլն: Բուլինգի այս տեսակին սովորաբար նախորդում է վերբալ կամ հոգեբանական բուլինգը: Ֆիզիկական բուլինգը կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ աշակերտի կյանքի և բարօրության վրա:

Սեռական բուլինգ

Նսեմացնելը` թիրախավորելով սեռական բառապաշարի, ժեստերի կամ բռնության կիրառմամբ, ինչպես նաև զոհացնելով մեկին իր արտաքին տեսքի համար: Այս տեսակի դրսևորումները ներառում են առերես կամ առցանց սեռական բնույթի բանբասանքներ տարածելը, արտաքին տեսքի վերաբերյալ անցանկալի հայացքներն ու արտահայտությունները, սեռական բնույթի շանտաժը և դրա միջոցով սեռական գործողություն անելուն հարկադրելը, սեռական ակնարկներն ու առաջարկները, սեռական ոտնձգությունն ու բռնաբարությունը;

Կիբեր բուլինգ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով աշակերտին ծաղրելը, վիրավորելը` առցանց կամ հեռախոսային հաղորդագրությունների ձևով, սոցիալական ցանցերում աշակերտի մասին ծաղրական բովանդակությամբ տեղեկատվություն/լուսանկարներ տարածելը և այլն:

Աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել

Թեժ գծեր

Ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808, (010) 54 28 28

Ոստիկանություն

1-02

Սեռական բռնության դեպքում

080001280

(077) 991280

back to top