Հիշե´ք, որ ամենակարևորը Ձեր կյանքն ու ապահովությունն են:
Բարձրաձայնե´ք տեղի ունեցող բռնության մասին:
Զանգահարե´ք ոստիկանություն, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, Ձեր բարեկամներին, ընկերներին կամ հարևաններին:
Անհապաղ լքե´ք բռնության վայրը:
Առանձնացրե´ք նվազագույնը երկու վայր, ուր կարող եք գնալ տունը լքելուց հետո:
Ընտրե´ք մի մարդ, ում նախապես կփոխանցեք հագուստ, փաստաթղթերի պատճեններն ու դրամ, որոնք կօգնեն Ձեզ տունը լքելուց հետո:
Ունեցե´ք Ձեզ համար անհրաժեշտ իրերով պայուսակ` ապահով թաքցված տանը, որը կկարողանաք Ձեզ հետ վերցնել փախուստի ժամանակ:
Հավաքե´ք փաստեր, որ Դուք ենթարկվում եք բռնության, լուսանկարեք Ձեր վնասվածքներն ու կապտուկները:
Մտապահե՛ք «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարները։
Ու՞մդիմել
Դիմե՛ք ոստիկանություն:
Հետևե՛ք և պահանջե՛ք, որ Ձեր դիմումը գրանցվի և դրան ընթացք տրվի:
Պնդե՛ք, որ անպայման նշանակվի դատակաբժշկական փորձաքննություն: Եթե իրավապահ մարմինները հրաժարվում են այդ անել, դիմե՛ք Ձեր տեղամասային բժշկին: Մինչև բժշկական փորձաքննությունը ոչինչ մի՛ մաքրեք, մի′ փոխեք Ձեր հագուստը. Ձեր հագուստի և մարմնի վրա կարող են հայտնաբերվել բռնության հետքեր, որոնք էլ կծառայեն որպես անհրաժեշտ ապացույցներ:
Դիմե՛ք դատախազություն, եթե Ձեր բողոքին ընթացք չի տրվում ոստիկանության բաժանմունքում:
Դիմե՛ք դատարան քաղաքացիական հայցով, որպեսզի փոխհատուցվեն Ձեր կրած բոլոր վնասները:
Դիմե՛ք կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին:
Դիմե՛ք «Թեժ գիծ» վստահության հեռախոսակապի հատուկ ծառայությանը, որտեղ Ձեզ կլսեն և ցանկության դեպքում կտրամադրեն իրավաբանական և հոգեբանական անվճար խորհրդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Ձեզ և Ձեր երեխաներին կտրամադրվի ժամանակավոր ապաստարան։
Դիմե՛ք Ձեր հարազատներին, մտերիմներին: Պատմե՛ք եղելությունը, կիսե՛ք Ձեր մտահոգություններն ու օգնություն խնդրեք: